Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն իրազեկել է Օդիշա արևելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին, նահանգ, որտեղ մոլեգնում է «Ֆանի» հզոր ցիկլոնը: Ինչպես մայիսի 3-ին հայտնել է The Economic Times թերթը, Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար քաղաքի օդանավակայանը փակելու մասին, մայիսի 3-ին փակ կլինի նաև Կալկաթայի օդանավակայանը:
Օդիշայի (երբեմն հանդիպում է Օրիսա հին անվանումը) իշխանությունները տարահանել են ավելի քան 1 միլիոն մարդու: Նրանց ուղարկել են ծովափից հեռու ժամանակավոր տեղավորման ճամբարներ:
«Ֆանի» ցիկլոնը նահանգ է հասել Բենգալական ծոցի կողմից: Օդերևութաբանների տվյալներով՝ այն իր հետ բերում է տեղատարափներ և ուժգին քամի, որի պոռթկումները հասնում են ժամում 200 կիլոմետրի:
Սպասվում է, որ ցիկլոնը կարող է հասնել հարևան Անդհրա Փրադեշի և Արեւմտյան Բենգալիայի նահանգների որոշ շրջաններ:
Հնդկաստանում ցիկլոնի պատճառով չեղարկում են գնացքների չվերթերը եւ փակում օդանավակայանները
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ