Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»,- գրել է Փաշինյանը:



Նման նյութեր