Ի՞նչ մեխանիզմով կընթանան գործընթացները, եթե ԲՀԿ-ն ամբողջությամբ վայր դնի խորհրդարանի մանդատները և եթե իշխանությունը որոշի գնալ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ճանապարհով և խորհրդարանում մնա երկու ուժ։
24TV-ի եթերում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, վերլուծելով իրավիճակը, նկատում է, որ առայժմ հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք արտահերթ ընտրության խնդիր կառաջանա, թե՞ հարցն իրավաբանական մեկնության տիրույթում կլուծվի։
Ըստ նրա՝ չի կարելի չդիտարկել հնարավորությունը, որ ԲՀԿ-ի հրաժարման դեպքում խորհրդարանում, որպես երրորդ ուժ, կարող է հանդես գալ ընտրություններում անցողիկ շեմին ամենամոտ կուսակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։
Շարունակությունը՝ տեսանյութում։