ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մամուլի ասուլիսով` կետ առ կետ ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք մեկ տարում տեղի են ունեցել Հայաստանում: Վարչապետն այս մասին հայտնեց Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» համաժողովին:
«Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը: