Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով ծանր, թափանցող գանգուղեղային տրավմայով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: