«Մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար». Վարդ Սիմոնյան
Advertisement 1000 x 90

«Մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետհեղափոխական Հայաստանին նյարդային ստոր պատերազմ է հայտարարված: Սոցցանցերի միջոցով հասարակությանը նետում են տեղեկատվական ծուղակ և փորձարկում նրա դիմադրողականությունը, չափում նրա կոնֆլիկտային պոտենցիալը: Եվ հետհեղափոխական հանրությունը զանգվածային հիմարության ու փսիխոզի է մատնվում: Կետային խաղը հասարակության էրոգեն զոնաների հետ ավելի քան ստացված էր՝ երեկվա հեղափոխականներից մնացին միայն սեռական օրգանները. մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար:

Մեկ միավոր սեռական օրգանի գոյությունը և դրա հետ անցկացված ամենաբուռն կյանքն անգամ փաստարկ չէ այսօրինակ գիտական հարցերում կարծիք հայտնելու համար, բայց թամաշի հրապարակն առնվազն շարիաթի բաժին կդարձնի սա հիշեցնողին: Գիտությունը քամահրող միավորը չի կարող պետություն ու հասարակություն լինել: Եվ ուրեմն՝ ժամանակն է օրվա տրիումֆատորներից պահանջել, որ, ի վերջո, հրապարակեն այն ԱՐԺԵՔՆԵՐԸ, որոնք դրվելու են նոր Հայաստանի հիմքում:

Այսինքն՝ պատասխանեն ամենակարևոր հարցին՝ ի՞նչն է լավը և ի՞նչն է վատը: Իսկ սա գիտական հարց է, որի պատասխանը հնարավոր է ստանալ փորձագիտական համայնքների համատեղ ջանքերով, որն, ի վերջո, կհայտարարագրի մեր տեղեկատվական ընտրանուն՝ ստեղծելով ժամանակակից ուղեղային կենտրոններ:

Մեր հասարակությունն այսօր չունի ժամանակակից գիտելիք կրող մտավոր ընտրախավ, և հանրային կարծիքը մնացել է ֆեյսբուքյան ինքնագործ ստատուսչիների հույսին:

Կներեք, բայց օրվա լրահոս նետված աղբին տեղյակ հանրությունը դեռ տեղեկատվական հանրություն չէ: Այդպիսի հանրությունն ունի հստակ արժեքներ, հանրային կարծիք ձևավորող էլիտա, ապագայի հստակ սցենարներ ու սորոսների փողերով մեյդան եկած ոչ մի գրքույկ չի կարող նրան այսպես անխնա ձեռնահարել: Հակառակը՝ մատաղացու հասարակություն կերտելու ուղիղ ճանապարհ է»: