Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է․ երկու հայ է վիրավորվել
Advertisement 1000 x 90

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է․ երկու հայ է վիրավորվել

Զինյալ ահաբեկչական խմբավորումները այսօր՝ մայիսի 6-ին, կեսօրից հետո Քեսաբի Էսկյուրան գյուղի և այլ ուղղություններով հրթիռներ են արձակել։

Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ հղում անելով Քեսաբի իր աղբյուրին։

Ըստ պարբերականի՝ երեք հրթիռներ ընկել են  Էսկյուրանի շրջակայքում։ Երկու քեսաբցի հայ վիրավորվել է, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց։

Վիրավորների առողջական վիճակը կայուն է: