Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց
Advertisement 1000 x 90

Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց

Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։ Նման որոշում կայացրեց Երևանի ավագանին մայիսի 8-ին գումարված արտահերթ նիստում:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան այս տարի Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին:

«Այդ արարքն ունի թե՛ բարոյական, և թե՛ քաղաքական ենթատեքստ: Դա վիրավորանք է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդին: Հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռոդնինան պետք է զերծ մնար նմանատիպ հակահայկական միջոցառմանը մասնակցելուց»,-նշեց Խաչատրյանն իր ելույթում:



Նման նյութեր