Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան

Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ, ըստ ծառայողական նյութերի, նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի  նյութեր են ոչնչացրել:

«Ես չեմ ուզում ասել, թե քննությունն ինչ արդյունքի կբերի, բայց ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: Իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն են, որ ոչնչացրել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Նման նյութեր