Ես սոցիալական բոլոր շերտերով անցել եմ, միայն հարուստ երբեք չեմ եղել. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Ես սոցիալական բոլոր շերտերով անցել եմ, միայն հարուստ երբեք չեմ եղել. Փաշինյան

Աղքատությունը հաղթահարելու մի ձև կա, դա աշխատանքն է. ես սա իմ օրինակով եմ ասում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ուզում, որ որևէ մեկն ասի՝ ձենդ տաք տեղից է գալիս: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիների սոցիալական շերտերով անցել եմ, միայն հարուստ երբեք չեմ եղել: Ես իմ աղքատությունն իմ աշխատանքով հաղթահարել եմ: Կառավարությունը պետք է քաջալերի, որ մարդիկ ունենան աշխատելու հնարավորություն»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ նախկին համակարգը մարդուն ասում էր՝ քեզ ի՞նչ է պետք, սնո՞ւնդ, կտանք, սերմացո՞ւ՝ կտանք, մենակ դու գնա խելոք մեզ համար քվեարկի. «Նոր համակարգը քաղաքացուն ասում է՝ տալիս ենք հնարավորություններ: Մենք մարդուն ասում ենք գնա խելացի անասնագոմ կառուցի քեզ համար, քո ծախսած գումարների 70 տոկոսը կանխիկ վերադարձնում ենք: Քո այգում կաթիլային ոռոգում և կահակարկտային ցանց դիր, ձեր ծախսած փողի 50 տոկոսը վերադարձնում ենք»,- ընդգծեց Փաշինյանը:

news.am