Սրտային անբավարարությունը սկսել է ավելի հաճախ սպանել երիտասարդներին․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սրտային անբավարարությունը սկսել է ավելի հաճախ սպանել երիտասարդներին․ հետազոտություն

Ճարպակալման և շաքարախտի հետևանքով սրտային անբավարարությունից տառապող երիտասարդների թիվը աճում է՝ վստահեցնում են ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները։ Ընդ որում, նվազում է կյանքի ակնկալվող շարունակականությունը, իսկ սրտի հիվանդությունները դառնում են հոսպիտալացման և մահվան հիմնական պատճառ։

Հետազոտողները ուսումնասիրել են 1999-2017թթ․ ընթացքում 48 մլն մարդու մահվան հիմնական և ուղեկցող պատճառների վերահսկման և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնների տվյալները։ Ընդ որում, նրանք սրտի անբավարարությունից 35-84 տարեկան մարդկանց մահացության գործակիցը դիտարկել են տարիքային տեսակետից։

Պարզվելէ, որ 2012թ․ սկսած՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են մահացել սրտի հետ կապված խնդիրներից՝ չնայած սրտամկանի դիսֆունկցիայի բուժման մեջ նշանակալի հաջողություններին։ Գիտնականների գնահատականներով, 6 միլիոն մարդ տառապում է այդ վիճակից, իսկ կանխագուշակումները պացիենտների համար բարենպաստ չեն։

Գիտնականների խոսքերով, սրտային անբավարարության հետ կապված տագնապալի վիճակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է կենտրոնանալ ռիսկի գործոնի, այդ թվում՝ արյան բարձր ճնշման, խոլեստերինի և շաքարախտի բարձր մակարդակի նվազեցման վրա։

med.news.am