Ցանցահենները «կոտրանքի» են ենթարկել սակարկությունների ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը՝ Binance-ը, և հափշտակել գրեթե 41 միլիոն դոլարի բիթքոյններ: Այդ մասին ասված է Binance ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք անվտանգության խոշոր խախտում հայտնաբերեցինք… 2019 թվականի մայիսի 7-ին ըստ UTC-ի 17:15-ին (Երևանի ժամանակով 21:15-ին): Հաքերներին հաջողվել է ստանալ օգտատերերի՝ մեծ քանակությամբ API-բանալիներ, երկֆակտոր աուտենֆիկացիայի կոդեր և, հնարավոր է՝ այլ տեղեկատվություն: Հաքերներն օգտագործել են տարբեր մեթոդներ, ներառյալ ֆիշինգը, վիրուսները և այլ գրոհներ»,- նշվում Է տեղեկագրում: Դրա հետևանքով չարագործներին հաջողվել է մեկ գործողության միջոցով հանել 7 հազար բիթքոյն (շուրջ 40,8 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):
Ճշտվում է, որ միջոցները դուրս են բերվել բիթքոյնների «թեժ» (ակտիվ) հաշվի միջոցով, (որտեղ եղել է կրիպտոսակարանի բիթքոյնների ընդհանուր քանակության շուրջ 2 տոկոսը): Ընկերության մյուս բոլոր դրամապանակները մնացել են անվնաս: Կրիպտոսակարանը մտադիր է վնասը հատուցել իր SAFU հիմնադրամի հաշվին, ըստ որում օգտատերերի միջոցները չեն օգտագործվի: