Հայաստանի և Արցախի իշխանությունների տարակարծությունը կարող է ճակատագրական լինել. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի և Արցախի իշխանությունների տարակարծությունը կարող է ճակատագրական լինել. 1in.am

Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու նախաձեռնությամբ է հանդես եկել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, և այսօր Արցախում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՅԴ-ի այս առաջարկը, և արդյոք այս քայլն ուշացած չէ, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը նշեց. «Կան թեմաներ, որոնց քննարկումը նույնքան կարևոր է, որքան արդյունքը, կարևոր է, որ թույլ չտրվեն սխալներ և գտնվեն ճիշտ լուծումներ: Համաժողովը ստացվեց, թեման ճիշտ է ընտրված, թե ինչ կլինի վերջնարդյունքում, ոչ ոք չի կարող ասել: Ես առաջարկում եմ ունենալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հստակ ինտեգրացիոն ճանապարհային քարտեզ»:



Նման նյութեր