Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեցին մայիսի 6-ին ծնված իրենց որդուն: Մեգանն ասել է, որ երեխան շատ հանգիստ է, իսկ արքայազն Հարրին ավելացրեց, որ չի կարողանում որոշել, թե ծնողներից ում է ավելի շատ նման նորածինը:







