
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով. կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ, դա լուսաբանվել է մամուլում:
«Պահանջում ենք հերքում: Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»,- ասաց նա:
Վարչապետն արձագանքեց.
«Որ ասում եք՝ գրոտեսկ եմ արել… : Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»: