«Հերի՛ք է յուրացնեք ուրիշների աշխատանքն ու դա ներկայացնեք որպես Ձեր «հեղափոխական» աշխատանքի արդյունք»
Advertisement 1000 x 90

«Հերի՛ք է յուրացնեք ուրիշների աշխատանքն ու դա ներկայացնեք որպես Ձեր «հեղափոխական» աշխատանքի արդյունք»

Վահե Մակարյանը գրել է.

«Մինչ ուզում էի հրապարակավ շնորհակալություն հայտել իմ սիրելի խմբագրին՝ էսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ինձ խնայելու և չուղարկելու համար, էն էլ հեռուստացույցը միացրի ու տեսնեմ ինչ՝ Հ1-ով վարչապետի ասուլիսն է…

Բայց մի բան, ամեն դեպքում, կասեմ մեր՝ ոչ պակաս սիրելի վարչապետին իր «հեղափոխական» պատասխանների վերաբերյալ՝ իմպոտենցիայի ու տռուսիկի թեմաներից անդին:

Պարո՛ն վարչապետ, էդ որ մաքսայինի «հեղափոխական» բարեփոխումներն եք ներկայացնում, թե այսուետ ՀՀ հպարտ քաղաքացիները կարող են իրենց մեքենաները մաքսազերծել ցանկացած մաքսատանը, ֆլան, ֆստան, ընդամենը մեկ բան կասեմ՝ էդ Ձեր թվարկածները ներդրվել են դեռ 2017 թվականին՝ ՊԵԿ նախկին ղեկավարության օրոք, և այդ մասին հրապարակումներ կան հենց ՊԵԿ պաշտոնական կայքում: Ասեմ ավելին, նոր իշխանության օրոք էդ Ձեր թվարկած «հեղափոխական» գործիքակազմից շատ բաներ սկսել են չաշխատել կամ ավելի վատ աշխատել, օրինակ՝ մաքսատներում հերթագրման սարքերը չգիտես ինչու գործում, ու կիլոմետրերով հերթեր են գոյանում, կոնկրետ Բագրատաշենում իմ աչքով եմ տեսել: Էնպես որ, հերի՛ք է յուրացնեք ուրիշների աշխատանքն ու դա ներկայացնեք որպես Ձեր «հեղափոխական» աշխատանքի արդյունք»:



Նման նյութեր