«Գրե՞մ, թե՞ չգրեմ». Հայկ Ալումյան
Advertisement 1000 x 90

«Գրե՞մ, թե՞ չգրեմ». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թօիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու տարի առաջ ֆեյսբուքով քննադատեցի այն ժամանակվա վարչապետին՝ ասֆալտի վատ վիճակի համար, նաև գրեցի, որ երկրի ճանապարհները դա վարչապետի դեմքն են: Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շատ ադեկվատ արձագանքներ եղան, իսկ ճանապարհը, որի մասին գրել էի, հաջորդ օրվանից սկսեցին կարգի բերել (հիմա չգիտեմ՝ կապ ունե՞ր իմ գրածի հետ, թե՞ ոչ):

Այժմ նույնպես ուզում էի գրել մեր ճանապարհների ԷԼ ԱՎԵԼԻ վատ վիճակի մասին: Հետո փոշմանեցի՝ պատկերացնելով, որ արձագանքները լինելու են մոտավորապես հետևյալը.

«Այ սերժիկի ու ռոբիկի ճուտ, դու ով ես, որ մեր ՎԱՐՉԱՊԵՏԻՆ քննադատես (150 հավանում)»,

Enqan en kerel naxkinner@ vor el pox ci mnacel, ai tget, xi cgideeeees ara (100 հավանում, 25 սրտիկ),

Խի ախպեր սերժիկի ժամանակ ետքան դուխ չունեցար մի հատ տենց բան գրես հիմա վոր խոսկի իրավունք ես ստացել դրա համար էս սենց մեծ-մեծ փռտում (115 հավանում, 100 սրտիկ),

Ес инч жоховурт ек ара, узум ек ми анкамиц зер сах арцер луци (200 հավանում, անթիվ-անհամար սրտիկներ)»։



Նման նյութեր