«Բա էլ սուպերպետական կառույցը պոզով ու պոչո՞վ է լինում». Արթուր Սաքունց
Advertisement 1000 x 90

«Բա էլ սուպերպետական կառույցը պոզով ու պոչո՞վ է լինում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշմարտության պահը.

Սրանում է ողջ ճշմարտությունը. ԱԱԾ֊ի ոչ մի պաշտոնյա՝ հին թե նոր, չի կարող հարցաքննվել, և կարիք էլ չեն տեսնում հարցաքննելու, նույնիսկ եթե վարչապետն է հայտնում տեղեկություն հանցագործության մասին։

Բա էլ սուպերպետական կառույցը պոզով ու պոչո՞վ է լինում։

Սրանում է ժողովրդավարական և իրավական պետության կայացման թիվ մեկ սպառնալիքը, երբ օրենքը կիրառվում է ըստ ԱԱԾ տնօրենի ցանկության։

Իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը սոսկ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ընդհանուր հարաբերություններին չի վերաբերում. դրա մասին ավելի հանգամանալից` ավելի ուշ»։



Նման նյութեր