
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը»:
Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը, կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն, երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ ու անհաջող «կռուտիտներ» անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին:
Իսկ ազդեցության գործակալները նրանք են, ովքեր մեր երկրում քաղաքական գործընթացներում հույսը դնում են նաև այլ պետությունների վրա:
Նախ, Նիկոլը Իրանում հայտարարել է օտարերկրյա և ոչ թե՝ ազդեցության գործակալների մասին:
Եվ երկրորդ, եթե ազդեցության գործակալների մասին է խոսքը, որոնք գործընթացները կապում են այլ երկրների օժանդակության հետ, ապա հիշեցնեմ մեկ փաստ.
ո՞վ էր 2018թ. հանրահավաքների ժամանակ բարձրաձայն կարդում օտար պաշտոնյաների հայտարարությունները, ո՞վ:
Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը»: