Ռուսական «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է կյանքի 59-րդ տարում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա մոտոցիկլետ վարելիս վթարի է ենթարկվել: Նրա մոտոցիկլետը հանկարծակի ձախ է թեքվել ու ընկել, Դորենկոն հարվածել է բետոնե պատնեշներին: Սակայն մահը վրա է հասել սրտի կանգից: Լրագրողի սիրտը կանգ է առել մոտոցիկլետ վարելու ժամանակ: Նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:
Դորենկոյի վթարի պահն ամրագրել են տեսահսկման սարքերը: