Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոգևորականներին պարտավորեցրել է հայտնել սեռական ոտնձգությունների մասին. news.am
Advertisement 1000 x 90

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոգևորականներին պարտավորեցրել է հայտնել սեռական ոտնձգությունների մասին. news.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոգևորականներին պարտավորեցրել է հայտնել սեռական ոտնձգությունների կամ դրանք թաքցնելու մասին՝ ասվում է Սուրբ աթոռի հաղորդագրության մեջ։ Ընդ որում, հրամանը, որն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, չի պարտավորեցնում նման միջադեպերի մասին հայտնել իշխանություններին՝ տեղեկացնում է DW-ը։

Հունվարի վերջին լայն արձագանք ստացավ ավստրիացի քահանա Հերման Գայսլերի հրաժարականը, որը խոստովանության ժամանակ ագրեսիվորեն բռնացել էր գերմանացի միանձնուհի Դորիս Վագների վրա։ Ավելի վաղ Վագները հայտնել էր Վատիկանին սեռական բռնության և հետապնդումների մասին, որոնց ինքը ենթարկվել էր ութամյա ծառայության ընթացքում։

Մարտին Լիոնի ազդեցիկ արքեպիսկոպոս, կարդինալ Ֆիլիպ Բարբարենը մեղավոր էր ճանաչվել անչափահասների հանդեպ քահանաներից մեկի ոտնձգությունները թաքցնելու համար։ Բարբարենին պայմանականորեն դատապարտել էին 6 ամսվա ազատազրկման։

Նույն ամսին Վատիկանի քարտուղարության տնտեսական հարցերով պրեֆեկտ Ջորջ Պելը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 1996-1997թթ․, երբ նա Մելբուռնի եպիսկոպոսն էր, երկու անչափահասների հանդեպ սեռական բռնություն գործադրելու համար։

news.am



Նման նյութեր