«Գրեցի Նիկոլին ՖԲ-ով, որ պետք է հանդիպեմ, կարևոր բան ունեմ փոխանցելու. Նիկոլը նամակս չտեսավ: Գրեցի Աննային… Գուցե հենց այդ օ՞րը ոչնչացվեցին ԿԳԲ-ի արխիվները»
Advertisement 1000 x 90

«Գրեցի Նիկոլին ՖԲ-ով, որ պետք է հանդիպեմ, կարևոր բան ունեմ փոխանցելու. Նիկոլը նամակս չտեսավ: Գրեցի Աննային… Գուցե հենց այդ օ՞րը ոչնչացվեցին ԿԳԲ-ի արխիվները»

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ էր, հեղափոխության օրերին: Ցույցերից մեկի ժամանակ մի տղամարդ մոտեցավ և ասաց, որ կարևոր տեղեկատվութուն ունի փոխանցելու: Ներկայացավ որպես ՊԱԿ-ի նախկին աշխատակից: Ասաց, որ ավել բան չի կարող իր մասին ասել: Բայց ինձ փոխանցած տեղեկաատվությունը վերաբերում էր ԿԳԲ-ի արխիվները ոչնչացնելուն:

Չգիտեմ, թե ինչո՞ւ էր ինձ ընտրել: Մի քանի մանրամասներ հայտնեց և խնդրեց ինֆորմացիան փոխանցեմ Նիկոլին: Ես սարսափեցի՝ չգիտեի, հավատամ՞, թե՞ ոչ: Պահոցների հետագա ոչնչացումը կանխելու միակ ճանապարհը այդ ինֆորմացիան հանրայանցնելն էր կամ այն արագ ստուգելը: Դա կարող էր և պետք է աներ միայն Նիկոլը: Հարթակին մոտենալ հնարավոր չէր: Գրեցի Նիկոլին ՖԲ-ով, որ պետք է հանդիպեմ կարևոր բան ունեմ փոխանցելու. Նիկոլը նամակս չտեսավ: Գրեցի Աննային, նա էլ թե՝ Նարինե ջան, ես Նիկոլին չեմ տեսնում:

Գրեցի Դավիթ Սանասարյանին, նա էլ նամակիս ինչ-որ բան պատասխանեց, բայց հանդիպման պահանջին չարձագանքեց:
Գուցե հենց այդ օ՞րը ոչնչացվեցին ԿԳԲ-ի արխիվները»:



Նման նյութեր