«Սա, իհարկե, ոչ մի տեղ տանող և արդյունք չտվող ճանապարհ է»
Advertisement 1000 x 90

«Սա, իհարկե, ոչ մի տեղ տանող և արդյունք չտվող ճանապարհ է»

Իշխանության եկած ուժի, մասնավորոպես կառավարության ղեկավարի և նրա մերձավորների մանիպուլատիվ գործելաոճի վերաբերյալ հետևյալն եմ ուզում ասել:

Ընտրանքային եղանակով պաշտոնական տվյալներից ընտրում են տեղեկատվություն, որ իրենց գնահատմամբ փոփոխությունների և դրական դինամիկայի ցուցիչ են և սրսկում են զոմբիացված հասարակության գիտակցություն: Միայն այն հանգամանքը, որ շարունակվող արտագաղթի փաստը փորձում են քողարկել, արդեն շատ բան է ասում:

Երբ միևնույն աղբյուրից մեջբերում ես այլ ցուցիչներ, որոնք բացասական են, սակայն իրենց ներկայացվածի հետ ամբողջացնում է պատկերը և ցույց տալիս, որ իրական փոփոխություններ չկան, նրանք փորձում են աղմուկով լռեցնել: Ընդհանուր առմամբ պատկերը ցույց է տալիս, որ այո, այս կառավարությունը պետականաշինության տեսլական չունի և դա էլ տանում է սակավ ռեսուրսների փոշիացման և հետևաբար պետությունը ծանր վիճակից հանելու հավանականությունը այս ուժի պարագայում մոտենում է զրոյի:

Այս համատեքստում, պետք է ասեմ, որ բոլոր ուժերի, դերակատարների և ակտիվ միավորների գործելաոճը հիմնականում արձագանքային է: Այսինքն, սպասում ենք, թե կառավուրությունը կամ իշխանության եկած ուժի ներկայացուցիչները ինչ հերթական սխալը կամ հիմարությունը կանեն և ըստ դրա էլ մենք դիրքավորվում ենք, դիրքորոշումներ հայտնում և մեր գործողությունները կառուցում:

Սա, իհարկե, ոչ մի տեղ տանող և արդյունք չտվող ճանապարհ է: Ես ինքս սա գիտակցում եմ, և ուզում եմ ասել, որ արձագանքային վիճակները պահից դրդված են, սակայն կա գործընթաց, որը պայմանավորված չէ իշխող ուժի դեստրուկտիվ, շեղող և մոնիպուլատիվ վարքագծով:

Այս գործընթացը ժամանակին զուգընթաց հավակնում է օրակարգ թելադրել և սեփական խաղը պարտադրել դաշտում գործող ապիկար ուժերին: Կգա այդ պահը, որ վստահաբար բեկումնային կլինի: Եվ այդ պահից սկսվելու մեկ այլ գործընթաց, որին բոլորս ենք սպասում: Սա պետականաշինության գործընթացն է, որը իշխանության կբերի կարող և օտարների ու նեղ խմբային շահեր սպասարկողների շահերից անկախ մի ուժ, որի գերնպատակը կլինի հայոց պետականության կերտումը:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր