
Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը շուտով 4-րդ անգամ ծնող կդառնան, գրում է Daily Mail-ը:
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ ասել է, որ զույգը գտնվում է հիվանդանոցում և սպասում է փոխնակ մոր միջոցով 4-րդ երեխայի՝ որդու լույս աշխարհ գալուն:
Նշենք, որ զույգը երկու դուստր և մեկ որդի ունի՝ Նորթը, Սենթը և Չիկագոն, որը ևս լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով: