
Հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով տասնյակ տներ են ողողվել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Ահմեթի և Թելավի շրջաններում: Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը:
Ինչպես «Sputnik Վրաստան»-ին պատմել են տեղի բնակիչները, սաստիկ անձրեւն սկսվել է նախօրյակին Թբիլիսիի ժամանակով ժամը մոտավորապես 22:30-ին և չի դադարել ողջ գիշերը: Նրանց խոսքով, գարունն այս տարի Կախեթում բավականին անձրևային է: Արդեն հայտնի է, որ ամենից ավելի տուժել են Բաբանեուրի, Լեչուրի, Պշավելի և Ռուիսփիրի գյուղերի բնակիչները: Տեղատարափը խնդիրներ է ստեղծել նաև Պանկիսի կիրճում: Դուիսի, Ջոկոլա և Խալացանի գյուղերում վնասվել են ճանապարհները, հեղեղվել են տնամերձ հողամասերը: