«Կարդիոլոգ Հրայր Հովակիմյանը հեռացել է Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ` ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, պատճառով». Հովսեփ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Կարդիոլոգ Հրայր Հովակիմյանը հեռացել է Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ` ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, պատճառով». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ստույգ աղբյուրից տեղեկացա, որ Հրայր Հովակիմյանը, ով համաշխարհային համբավ ունի և համարվում է աշխարհի 5 լավագույն կարդիոլոգներից մեկը, ով հիմնադրել է Մարաշի կլինիկան և երկար տարիներ աշխատել այնտեղ (այդ թվում հազարավոր երեխաների սիրտ է անվճար վիրահատել), հեռացել է կլինիկայից Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ` ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, նրա անվան հետ խաղալու, նրա անվան տակ խոշոր գումարներ հիվանդներից կորզելու պատմություններից զզված: Նա արտագաղթել է ԱՄՆ, ուր անգամ ԱՄՆ մասշտաբներով շատ բարձր վարձրատրությամբ շարունակում է աշխատել մասնագիտությամբ՝ չնայած մեծ տարիքին: Թեև նա պարբերաբար Հայաստան է գալիս և անվճար վիրահատություններ կատարում բարդ խնդիրներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների համար, սակայն նրա՝ Հայաստանում մշտապես չլինելը մեծ հարված էր ոչ միայն մեր համաքաղաքացիների առողջությանը, այլև հայաստանյան առողջապահության միջազգային վարկին: Կարծում եմ` նրա Հայաստան վերադարձնելը երկրի կարևորագույն խնդիրներից է: Խնդիր, որը կլինիկայի նոր տնօրենի պաշտոնակատարին, եթե չի հաջողվում (այս նշանակումից արդեն 9 ամիս է անցել), ապա պետք է դառնա ԱՆ նախարարի, անգամ՝ անձամբ վարչապետի հոգածության առարկա: Այոʹ, երկիր կառուցելու համար Ալեքսանդր Մյասնիկյանի պես պետք է հատ առ հատ համոզել, խնդրել և Հայաստան բերել մեծանուն և տաղանդավոր մասնագետներին»:



Նման նյութեր