Նիկոլ Փաշինյանի աներորդու բնակարանը, նրան բարևողների թվի ավելացումն ու դերասանական կրթությունը. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի աներորդու բնակարանը, նրան բարևողների թվի ավելացումն ու դերասանական կրթությունը. armlur.am

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Armlur.am-ի «Քայլ առ քայլ» հաղորդման հյուրն է: Պատգամավորն այժմ բնակվում է իր հայրական տանը, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:

«Իշխանական պատգամավորի հայրական տունը մեկ սենյականոց բնակարան է, որտեղ էլ հյուրընկալվեցինք ու զրուցեցինք նրա հետ: Աչքի զարնող էր բնակելի շենքի մուտքն ու վերելակը, որը կարելի է ասել շատ անհուսալի վիճակում էր գտնվում, բայց կարծես թե հայրենի իշխանավորները սկսել էին քայլեր ձեռնարկել այն վերանորոգելու ուղղությամբ: Ինչեւ, պատգամավորի երեխաները՝ Վաչեն եւ Նոեմին, դիմավորեցին մեզ ու անհամբեր սպասում էին, թե իրենց հայրը երբ է ուղեկցելու դպրոց: Armlur.am լրատվականի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, ում հետ բացի պատգամավորի առօրյայից, կենսագրությունից ու աշխատանքից խոսել ենք նաեւ իր այսօրվա կարգավիճակում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարման մասին»: