armlur.am-ի զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է:
Նա, նախ, հիշեց ուշագրավ մի փաստ հղիության շրջանից. «Իսկապես չեք հավատա, բայց ծննդաբերությունից ընդամենը մի քանի օր առաջ 13 ժամ օդանավով թռիչք եմ ունեցել: Շատերին էր զարմացրել իմ համարձակությունը:
Փառք աստծո, ամեն բան բարեհաջող ընթացք ստացավ, եւ իմ դստրիկը չորոշեց ծնվել հենց օդանավի մեջ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին: Անդրադառնալով բեմական կյանքին՝ Նաիրան հիշեց. «Մեկ անգամ չէ, որ ներկայացումից րոպեներ առաջ փակված եմ մնացել զուգարանում: Դա պարզապես սարսափելի է, երբ հանդիսատեսը սպասում է քեզ, իսկ դու անելանելի իրավիճակի մեջ ես:
Բախտս բերել է, որ հաջողվել է վերջին պահին դուրս պրծնել այնտեղից: Ի դեպ, ասեմ, որ դերասաններից միայն ես չէ, որ հայտնվել եմ «թակարդում»: Կոլեգաներիս հետ նույնպես այդպիսի դեպքեր հաճախ են եղել»: Դերասանուհին մի դրվագ էլ ճամփորդական կյանքից առանձնացրեց. «Չեք հավատա, բայց Եգիպտոսում մեկ շաբաթ շարունակ փարաջայով եմ շրջել:
Նախ՝ այդպես ավելի զով էր, հնարավոր էր հաղթահարել շոգը, եւ հետո՝ որպես կին` ինձ ավելի ապահով էի զգում: Գիտեմ, որ այդ երկրում կանանց համար այնքան էլ անվտանգ չէ, հատկապես՝ զբոսաշրջիկների, ուստի գտել էի օպտիմալ լուծումը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ թե՛ մասնագիտության բերումով, թե՛ խառնվածքից ելնելով՝ իր հետ ուշագրավ դեպքեր հաճախ են պատահում: Նաիրան այն կանանցից է, որոնք եթե գրի առնեն դրանք, ապա մի ամբողջ օրագիրն էլ, թերեւս, չի բավականացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am