Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը. armeniasputnik.am

Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Մեր տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ:

Հուսանք, որ մեր ազգային հավաքականի արդյունքները դրական կլինեն, և Հենրիխն իր հարսանեկան արարողությանը կգնա հաղթական տրամադրությամբ։

armeniasputnik.am