
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն ավարտված մրցաշրջանում իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և դա արեց երկրորդ տարին անընդմեջ: Իսպանացի մասնագետն ևս երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն մարզիչ Անգլիայում