Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն անդրադարձել է նախարարության աշխատակից Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Օհանյանն ընդգծեց, որ Գոհար Անակչյանը զբաղեցնում է նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը, որը հայեցողական է։
«Հակոբ Ավագյանը փետրվարի 5-ից ՏԶՆ նախարարի տեղակալ չէ։ Հետևաբար, տիկին Անակչյանը տևական ժամանակ է՝ չունի անմիջական ղեկավար, հստակ հանձնարարությունների և գործառույթների շրջանակ: Արդյունքում, տվյալ աշխատակցի կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր, այդ պատճառով նրան արվել է համապատասխան առաջարկը,
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Գոհար Անակչյանին աշխատանքից ազաքտման դիմում գրելու առաջարկ է արվել «Ֆեյսբուք»-ում կատարած գրառումների համար՝ Աննա Օհանյանը հավաստիացրեց, որ նախարարությունը չի վերահսկում իր աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, և Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու խնդիրը պայմանավորված է բացառապես վերը նշված պատճառներով: