
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր մեքենայով՝ պապամոբիլով Սուրբ Պետրոսի հրապարակով շրջել է վերջերս Իտալիա ժամանած փախստական երեխաների հետ: Վատիկանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխաները տարբեր ազգությունների են եղել և ներկայում ընտանիքների հետ բնակվում են Լացիոյում:
Նշենք, որ սա պապամոբիլով երեխաների շրջելու առաջին դեպքը չէ: