
Հեղինակավոր «Oh My Goal» համացանցային էջը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու խնդրին։
Տեսանյութում ներկայացվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը և նշվում, որ դա է պատճառը, որ Մխիթարյանի մասնակցությունը Եվրոպայի լիգայի եզրափակչին հարցականի տակ է։