
Հայաստանի տարածքում մայիսի 18-19-ը, մայիսի 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 18-19-ը, 22-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: