Վազգեն Սաղաթելյանը ֆելսբուքում գրել է.
«Երեկ Առաջին-ով «Խաղի կանոններ» հաղորդումն էի դիտում Գառնիկ Իսագուլյանի և Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ։ Ինչ-որ մի պահի կրքերը բորբոքվեցին ու Իսագուլյանը նշեց թե Սաֆարյանը լավ կաներ Արցախյան պատերազմում իր դուխը ցույց տար։ Դրան ի պատասխան Ստյոպան հայտարարեց թե ինքն էլ կարող է թվարկել թե ինչ զոհությունների է գնացել ու ինչ կորուստնոր ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ։ Կոնկրետացնելով նշում է, որ ապրել է Տավուշում՝ պատերազմի մեջ։ Իսագուլյանի ճշտող հարցին թե ի՞նչ էր նա անում էդ ժամանակ հետևում է պատասխան.
«Ինչ պետք է աներ 14 տարեկան երեխան։ Ապրում էի պատերազմում»։
Թվում է թե շատ տրամաբանական է, մինչև թվերի մեջ չես խորանում։ Ստյոպա Սաֆարյանը ծնվել է 1973 թվականին։ 1990-ին ընդունվել համալսարան։ Արցախյան պատերազմի հիմնական ժամանակահատվածը ինչպես հայտնի է ընկնում է 1992-1994 թվականներին։ Այսինքն 19-21 տարեկան Ստոյպան ուսում էր ստանում համալսարանում։ Դա այն ժամանակ, երբ օրինակ եղբայրս՝ 1975թ. ծնված, լինելով առաջին կուրսի ուսանող, թողնում է ուսումը ու ինքնակամ գնում պատերազմ 17 տարեկանում (երբ Ստյոպան 19 էր, էէէէ, 14)։
Իհարկե Ստյոպա Սաֆարյանը Ռեմբոյի հետ մինչ սա էլ չէր ասոցացվում, բայց հիմա դարձավ սովորական վախկոտ սուտասան։ Էսքանը»: