
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.
«Իշխանությունը ջախջախվում է Դատարանի դահլիճում, բացահայտ պարտվում` տեղեկատվական դաշտում և խայտառակվում է փողոցում
Այսօր ժամը 16-17-ը ի աջակցություն 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի լինելու եմ Նոր Նորքի Դատարանի դիմաց: Տեղում կմեկնաբանեմ թե ինչու եմ մասնակցում բողոքի ակցիային, իսկ մինչ այդ մի քանի հռետորական հարցեր.
Բա ասում էի՞ք Քոչարյանը աջակիցներ չունի էս երկրում: Ով ով, բայց դուք գիտեք չէ՞ (հատուկ ծառայությունների սվոդկեքով), որ դատարանի դիմաց ԲԱՑԱՌԱՊԵՍ Քոչարյանի աջակիցներն են, իսկ ձեր իշխանությանը դեմ բազմաթիվ ուժային կենտրոններ դեռ չեն մասնակցում էդ ակցիաներին:
Տեսնում եք չէ՞, որ գնալով էդ աջակիցների թիվը ավելանում է ու լավ հասկանում եք չէ՞, որ դատարանի դիմաց հավաքվածները Քոչարյանի կողմնակիցների ամենածայրահեղ տրամադրված զանգվածից են ու դուք օր օրի վրա էդ լատենտ աջակիցներին դարձնում եք ակտիվ մասնակիցներ: Սենց շարունակելու դեպքում Քոչարյանի դատավարությունը վերածվելու է ձեր իշխանության ռազմավարական ձախողման հիմնական ուղղություններից մեկը»: