
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:
Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում:
Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի ծոցի մերձակայքում: