«Մի հատ հասկացեք, ես մամա եմ, պետք է բարձրանամ դատարան՝ երեխուս մոտ». ուզում են մտնել Վերաքննիչ դատարան. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մի հատ հասկացեք, ես մամա եմ, պետք է բարձրանամ դատարան՝ երեխուս մոտ». ուզում են մտնել Վերաքննիչ դատարան. aravot.am

Վերաքննիչ քրեական եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանների մուտքը վաղ առավոտից քաղաքացիները իրենց միջոցներով՝ թելերով եւ այլ հարմարություններով «զմռսել» են եւ թույլ չեն տալիս ելք ու մուտք:

Մի կին եկել էր եւ պնդում էր, որ ինքը Վերաքննիչ քաղաքացիականի աշխատակիցներից է, նա ցուցարարներին ասում էր. «Ձեր միամիտ խելքով էլ գիտեք, թե էսօր փակեցիք՝ ամեն ինչ նույնը չի՞ լինելու: Լավ, ձեր պահանջը ո՞րն է, որ փակել եք, ձեր ընտրած վարչապետն ա, դուք չէ՞իք ուզում էս վարչապետին»: Նա հորդորում էր լրագրողներին իրեն չնկարել. «Գնա մորդ նկարի»:

aravot.am



Նման նյութեր