Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Ուկրաինայի ժողովրդին երդմնատվության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գերագույն ռադայի նիստում:
«Պարտավորվում եմ՝ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հոգ տանել Հայրենիքի բարօրության և ուկրաինական ժողովրդի բարեկեցության մասին, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հարգել Ուկրաինայի Սահմանադրությունն ու Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները ի շահ բոլոր հայրենակիցների, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում»,- ասել է երկրի նոր նախագահը:
Դրանից հետո Զելենսկուն հանձնվել են իշխանության խորհրդանշանները՝ գայիսոնը, Ուկրաինայի նախագահի կրծքանշանը և դրոշմակնիքը, իսկ ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը Զելենսկուն հանձնել է պետության ղեկավարի վկայականը: