Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը բառացի ասեց, որ «Արցախի իշխանությունները կարող են դավադիր պատերազմ հրահրել, մի քանի շրջաններ հանձնել և մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա»: Սա ուղիղ տեքստով նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ համաձայնեցված պատերազմով հանձնելու է շրջաններ և այդ ամենի մեղքը բարդի Արցախի իշխանությունների վրա: Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ՀՀ-ի և ԱՀ-ի ազգային անվտանգությանը, Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա:
Հ.Գ. Եթե Հայաստանում դեռ կան անմեղսունակներ ովքեր կարող են հավատալ, որ Արցախը կարող է առանց Հայաստանի թույլտվության պատերազմ հրահրել կարող են աննկատ լքել ընկերներիս շարքերը»: