Խափանեցին Լուսինե Բադալյանի հարցազրույցը. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խափանեցին Լուսինե Բադալյանի հարցազրույցը. hraparak.am

Կենտրոնի դատարանն է եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Նա զրուցում էր լրագրողների հետ, երբ դատարանը փակելու եկած կանանցից մեկը մոտեցավ, հարցրեց թե որտե՞ղ է Tv 5 Հեռուստաընկերության լրագրողը, ապա նրան չգտնելով դիմեց «Երկիր մեդիայի» լրագրողին՝ ասելով, որ ատում է դաշնակցականներին և լավ կլինի, որ լրագրողը հեռանա այնտեղից: Բադալյանը միջամտեց’ հորդորելով զերծ մնալ նման հայտարարություններից, սակայն ինքը հայտնվեց թիրախում.

«Դուք մեր շնորհիվ եք դարձել պատգամավոր, մենք որ պաշտոն չունենք, չի նշանակում, որ պակաս մարդ ենք»,-  ասաց կանանցից մյուսը: Բադալյանը նշեց, որ լրագրողների հարցերին է պատասխանում.

«էդ կռիսների հարցերին ոչ ոք չի սպասում, սաղ օրը հեռուստացույցով բամբասում են»,- հավելեց կինը:

hraparak.am