Մերի Հարությունյանի հրապարակումը.
«Սոսկալի է: Մի տեսեք, թե ի՞նչ է եթերով տարածում «Ազատություն» ռադիոկայանը: Սա ասելո՞ւ բան է: Այս ի՞նչ եք անում, այս ո՞ւր եք հասել: Ոգևորված տիկինը ասում է, որ Հայաստանի դատարանում երաշխիք ներկայացնելու համար «Լուկաշենկոն ավելի շատ իրավունք կունենար, որովհետև ճանաչված հանրապետության նախագահ է, քան թե Բակո Սահակյանը, որ չճանաչված հանրապետության նախագահ է, այսպես կոչված: Ինքնակոչ նախագահ»: Պաշտոնական Բաքուն է՜լ անելիք չունի»: