Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին քաղաքացիները չեն թողել դուրս գալ շենքից, որպեսզի մասնակցի վարչապետի հետ խորհրդակցությանը։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կառույցի մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա չէր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ ՍԴ-ի շենքը ևս շրջափակված է և, հավանաբար, պատճառը ևս դա է, որ Թովմասյանը չի մասնակցում խորհրդակցությանը։ Կառույցից մեր զանգերին չպատասխանեցին։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերը փակելու կոչ էր արել։ Այս հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդն արտահերթ նիստ հրավիրեց, որը տևեց մինչեւ կեսգիշեր։