«ՍԴ և ԲԴԽ նախագահները չմասնակցեցին վարչապետի հանդիպմանը. շենքերից դուրս գալ չկարողացան»
Advertisement 1000 x 90

«ՍԴ և ԲԴԽ նախագահները չմասնակցեցին վարչապետի հանդիպմանը. շենքերից դուրս գալ չկարողացան»

«Արավոտ» օրաթերթի իրավական բաժնի լրագրող Ռուզան Մինասյանի հրապարակումը.

«ՍԴ եւ ԲԴԽ նախագահները չմասնակցեցին վարչապետի հանդիպմանը. շենքերից դուրս գալ չկարողացան, ՄԻՊ-ի, փաստաբանների պալատի, առանձին փաստաբանների կոչերը չփակել դատարանների շենքերը բանի տեղ չդրվեց, իրավապաշտպաններից մի քանիսի կոչերին նույնպես չանսացին, քաղաքապաետարանն ամեն բան ավարտվելուց հետո սուտի արձանագրեց, թե ակցիաները արտոնված չէին, կուսակցությունների ուղերձներն առ ոչինչ էին, հանրապետության նախագահը երկրից հերթական պահին բացակայում էր, դատավորները փորձեցին մտնել շենքեր, ամբաստանյալներն ու վկաները, ակնհայտ շահագրգիռ անձինք պատգամավորների թողտվությամբ թույլ չտվեցին: Հիմա դատական նիստերի դահլիճները բաց են, բայց ամեն վայրկյան հնարավոր է ամբաստանյալների հարազատները փակեն դրանք, արտահայտելով իրենց բողոքը: Նիստերը լուսաբանող գործընկերներիս ուզում եմ ասել.ճարներդ տեսեք, ոչ մեկը ձեզ չի պաշտպանի, ինչպես չպաշտպանվեցին դատավորները, աշխատակազմը, աշխատողները, որոնց պաշտպանությանը կոչված որեւէ արհմիություն, հ/կ ծպտուն չհանեց.նրանք ինչով էին մեղավոր»:



Նման նյութեր