Նորայր Նորիկյան. «Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ովքեր են այն սերմացու գողացող մկները, ովքեր այս տարիների ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, թալանել են մեր բանակը…»
Advertisement 1000 x 90

Նորայր Նորիկյան. «Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ովքեր են այն սերմացու գողացող մկները, ովքեր այս տարիների ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, թալանել են մեր բանակը…»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի դատաիրավական համակարգի հատվածին առաջիկայում անպայման կանդրադառնանք, բայց ինձ ավելի շատ զգաստացրեց նրա ելույթի երկրորդ հատվածը, երբ երկրի վարչապետը բարձրաձայն հայտարարում է, որ նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր և այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար, և ինքը դրա տակ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Ավելի՛ն, Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրում է, որ այս իմաստով՝ դա համարում է պետական դավաճանությանը նմանվող գործունեություն:

Ավելորդ է ասել, որ սա չափից դուրս լուրջ հայտարարություն է:

Ովքե՞ր են այդ մարդիկ, որ ցանկանում են մեր հայրենիքը ներքաշել դավադիր պատերազմի մեջ և անգամ որոշ տարածքներ հանձնել…

Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը սպառանացող որևէ վտանգ պետք է իր բնում ոչնչացվի:

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալուն, ապա ոչ միայն դրա ժամանակն է, այլև մարդիկ ցանկանում են իմանալ, թե ովքեր են այն սերմացու գողացող մկները, ովքեր այս տարիների ընթացքում., ըստ Նիկոլ Փաշինյանի, թալանել են մեր բանակը…»:



Նման նյութեր