Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվել են կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր
Advertisement 1000 x 90

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվել են կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ

Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ

Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ

Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ

Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ

Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ

Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ

Նախարարությունը  հիշեցնում է, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: