Ամերիկացի ռեփեր Քրիստոֆեր Ուոլեսի (1972-1997 թթ.) անունը, որը հանդես Է եկել Notorious B.I.G ստեղծագործական կեղծանվամբ, որոշել են շնորհել Բրուքլինի փողոցի մի հատվածին: Արարողությունը կկայանա հունիսի 10-ին: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը: Ընկերությունը վկայակոչում Է Քրիստոֆեր Ուոլեսի հուշահիմնադրամի տեղեկատվությունը, որն ստացվել Է մայիսի 21-ին՝ ռեփերի ծննդյան 47-ամյակի օրը: Բրուքլինի շրջանային վարչությունը համապատասխան դիմումին հավանություն Էր տվել դեռ 2018 թվականի նոյեմբերին:
«Հիշատակի տուրք՝ Բիգիին. սա պարզապես մեկ մարդու խորհրդանիշ չԷ: Դա խորհրդանշում Է մշակույթը, խորհրդանշում Է մեր շրջանը: Խորհրդանշում Է ժողովրդին եւ հիփ-հոփն ամբողջ աշխարհում»,- Rolling Stone հանդեսին հայտարարել Է նախաձեռնության հեղինակ Լերոյ Մաքարթին: Այսպիսով՝ Ֆուլթոն-սթրիթի եւ Գեյթս-ավենյուի միջեւ ընկած Սենթ-Ջեյմս Փլեյս հատվածը կկոչվի Քրիստոֆեր Ուոլեսի անունով: Բացման արարողությանը ներկա կլինեն ռեփերի մայրը, նրա երեխաներն ու ընկերները: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: The Notorious B.I.G.-ը (Բիգին) ծնվել ու մեծացել Է Բրուքլինում: Նրա դեբյուտային ալբոմը՝ Ready To Die-ն, որը թողարկվել Է 1994 թվականին, հսկայական հաջողություն ունեցավ: Ալբոմի One More Chance երգը պլատինային կարգավիճակ ստացավ հաշված շաբաթների ընթացքում: Juicy երկրորդ սինգլը ներառվեց Billboard հանդեսի հիթ-շքերթի ռեփ ոճում լավագույն կոնպոզիցիաների հնգյակում: Նույն տարվա վերջին Ready To Die-ը դարձավ եռակի պլատինային: 1997 թվականի մարտի 9-ին The Notorious B.I.G.-ը 24 տարեկան հասակում սպանվել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)՝ մահափորձի հետեւանքով: The Notorious B.I.G.-ի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում Է Life After Death անվանումը, թողարկվել Է նրա մահվանից մի քանի շաբաթ անց: Այդ ալբոմը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում Էր մի քանի ամիս՝ նվաճելով մի շարք պարգեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: