McDonald’s-ը Շվեդիայում աշխարհի ամենափոքր ռեստորանն Է կառուցել մեղվի փեթակի տեսքով
Advertisement 1000 x 90

McDonald’s-ը Շվեդիայում աշխարհի ամենափոքր ռեստորանն Է կառուցել մեղվի փեթակի տեսքով

Մեղուների համաշխարհային օրվան ուշադրություն հրավիրելու համար «Նորդ ՎՎԲ» գովազդային բյուրոն, որն աշխատում Է McDonald’s ընկերության հետ, կառուցել Է փոքրիկ տնակ արագ սննդի ռեստորաններից մեկի տեսքով, որն իրականում մեղվի փեթակ Է եւ ստացել Է McHive («ՄակՀայվ», բառացիորեն՝ «ՄակՓեթակ») անվանումը: Այդ մասին հայտնել Է «Ռեզյումե» հրատարակությունը:

McHive-ն աշխարհում ամենափոքր ռեստորանն Է եւ, ստեղծողների մտահղացմամբ՝ կոչված Է դառնալու «իսկական երկրային դրախտ մեղուների համար»: Մեղուների այդ McDonald’s-ը կարող Է տեղավորել մի քանի հազար մեղու: Այդ գաղափարը բացառապես շվեդական Է, եւ այժմ McDonald’s-ը մտադիր Է թագավորությունում այդպիսի տնակներ կառուցել իր մի շարք հաստատությունների տանիքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր