Ես անձամբ Մանվել Գրիգորյանին Աստվածաշունչ կնվիրեմ. Դոն Պիպո. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ես անձամբ Մանվել Գրիգորյանին Աստվածաշունչ կնվիրեմ. Դոն Պիպո. armlur.am

Հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա փոխանցմամբ: Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։ Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

armlur.am



Նման նյութեր