Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կիրակի Բուլղարիայում և Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել ռուսամետ քաղաքական գործիչները… Բուլղարիայում նախագահ է ընտրվել Սոցիալիստական կուսակցության թեկնածու, գեներալ Ռումեն Ռադևը,իսկ Մոլդովայում՝ Իգոր Դոդոնը, ով կրկին ներկայացնում է սոցիալիստներին…
Բուլղարիայում և Մոլդովայում գրանցված արդյունքները՝ արևմուտքի պարտությունն է… Այդ արդյունքները՝ Եվրամիության և ԱՄՆ-ի մինչ այժմ այդ երկրներում վարած սխալ արտաքին քաղաքկանության հետևանքն է…
Հեռացնելով նրանց ՌԴ-ից և պարտադրելով վարել հակառուսական քաղաքականություն, արևմուտքը դրա դիմաց համարժեք ոչինչ չառաջարկեց…
Արդյունքում՝սոցիալիստ-ռուսամետների իշխանության գալն է…
Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է՝ տանուլ է տալիս…